4034 դիտում
13:49 14-09-2018
Կառավարությունը ապօրինի ծառահատման համար պատիժները խստացնելու համալիր նախագիծ է պատրաստում
Կառավարության հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ ապօրինի ծառահատման համար սահմանված պատիժները խստացնելու մասին օրենքի նախագծով է հանդես եկել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հաղորդում է «Արմենպրեսը»։
«ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատում) 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- նշեց Հովհաննիսյանը:
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք առաջարկում են ազատազրկումը ներառելուն զուգահեռ պահպանել նաև կալանք պատժատեսակը:
Կառավարությունը նախագիծը ընդունեց, բայց Նաիրա Զոհրաբյանին առաջարկեց ձեռնպահ մնալ նախագծի վերաբերյալ հետագա քայլերից, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա ԱԺ ներկայացնել համալիր նախագիծ:
Նմանատիպ նյութեր
2367 դիտում
14:31 06-09-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրախախտումների պատիժները խստացնելու փաթեթը
2042 դիտում
21:34 26-06-2020
Դատախազությունն առաջարկում է խստացնել ապօրինի ընդերքօգտագործման հանցագործությունների համար նախատեսվող պատիժները
6628 դիտում
13:44 26-05-2016
Ընտրախախտումները քրեականացնել, պատիժները խստացնել. ՀՀ գլխավոր դատախազություն
Այս բաժնից
415 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
541 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
991 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը