29591 դիտում
14:54 14-09-2018
ՀՀ ոստիկանապետը դատապարտել է ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ կատարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը՝ սահմանված ժամկետում զեկուցել է նրան գաղտնալսված հայտնի ձայնագրության վերաբերյալ:
«Ոստիկանության պետն ու ոստիկանությունը չի կարող ուշ կատարել վարչապետի հանձնարարականը: Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամկետում և զեկուցվում է»,- ընդգծեց Վ. Օսիպյանը:
«Ինքս դատապարտում եմ գաղտնալսման փաստը, քանի որ դա թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով այն ծառայություններին, որոնք ունեն դա անելու իրավունք»,- ասաց ոստիկանապտը և հիշեցրեց, որ առհասարակ, սահմանադրությամբ ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք:
Հարցին՝ կա՞ն կասկածներ, թե ովքեր են գաղտնալսման հեղինակները, ոստիկանապետն ընդգծեց, որ գործընթացը շարունակվում է, և ինքն այս պահին որևէ պատասխան տալ չի կարող:
Անդրադառնալով օլիգարխների թիկնազորներին զինաթափելու հարցին՝ նաասաց, որ գործընթացը շարունակվում է, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք հրապարակման ենթակա չեն: «Ոստիկանությունը որևէ քաղաքացու գետնին պառկեցնելուց, պատին կամ ավտոմեքենային դեմ տալուց, ստուգելուց հաճույք չի ստանում: Դա օրինական գործընթաց է և պայմանավորված է նրանով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր, իսկ մենք ո՞նց տեղեկանանք` այդ զենքն օրինակա՞ն է, թե՞ անօրինական, դա ստուգել է պետք»,- ասաց նա` շեշտելով, որ զինված քաղաքացին մշտապես համարվում է վտանգ հասարակության, այդ թվում` իրավապահների համար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
5075 դիտում
15:42 19-09-2018
ԱԱԾ և ՀՔԾ պետերին գաղտնալսելու գործը քննելու համար կհրավիրվեն միջազգային կառույցների մասնագետներ
27055 դիտում
12:43 16-10-2018
Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն
Այս բաժնից
1141 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1249 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1450 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ