211652_close_icon
views-count15871 դիտում article-date 17:10 14-09-2018

Ես ատում եմ «Սասնա ծռեր»-ին, իսկ Յուրիի հոր հետ մենք կապ չունենք. ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի կին. 1in.am

ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին, սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, մամուլով հայտարարել է, թե իր որդուն սպանել են ոչ թե ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները, այլ ոստիկանները։ Յուրի Տեփանոսյանի հայրը, սակայն, չի պարզաբանել՝ ի՞նչ հիմքով է նման հայտարարություն անում։ Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս մեղադրվում է նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ։ «[url=https://www.1in.am/2425037.html]Առաջին լրատվական[/url]»-ի հետ զրույցում Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Տեփանոսյանը, ևս դժվարացավ ասել՝ ինչո՞ւ է իր ամուսնու հայրը նման հայտարարություններ անում։ «Ես դեռ հետևում եմ դատավարությանը, հավատում եմ արդարադատությանը, ոչինչ չեմ կարող ասել։ Ես անկախ մարդ եմ, ինքը՝ անկախ մարդ։ Եթե էդպես է մտածում, թող էդպես մտածի։ Ես չեմ կարող իր փոխարեն որևէ բան ասել։ Իմ կարծիքն այն է՝ համբերենք դատավարության ավարտին, տեսնենք՝ ի՞նչ է լինում»,- ասաց սպանված ոստիկանի կինը։ Վերջինս նշեց, որ ինքը և Յուրի Տեփանոսյանի հայրը որևէ կապ չունեն իրար հետ. «Մենք ընդհանրապես իրար հետ կապ չունենք, ես առանձին ընտանիք եմ, ինքը՝ առանձին։ Ես չեմ կարող ասել՝ ինչի։ Ես նույնիսկ կայքերից եմ իմացել իր արածի մասին։ Ես չգիտեմ»։ Հարցին՝ ինքն է՞լ է այդպես մտածում, ինչպես Յուրիի հայրը, ոստիկանի կինը պատասխանեց՝ բնականաբար ոչ. «Ես մտածում եմ՝ դատավարություն է դեռ գնում։ Ես ավելի շատ դրան եմ հավատում, քան ինչ-որ նման խոսակցությունների։ Ես ատում եմ «Սասնա ծռեր»-ին. դա միանշանակ է։ Դա միշտ եմ ասել։ Թող դատավարությունն ավարտվի, տեսնենք՝ ով է մեղավոր»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.1in.am/2425037.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր