211652_close_icon

Չէի մտածում, թե պետական ինստիտուտները, իրենց գործը թողած, սոցցանցերում պետական ռեսուրսներով վարձած «ֆեյքերի» միջոցով պատերազմ են հայտարարելու. Ն. Զոհրաբյան. Tert.am

views-count5655 դիտում article-date 23:12 17-09-2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանն Ավան վարչական շրջանում իր ելույթում նախ նշեց, որ երեկ Մալաթիա Սեբաստիա համայնքում իրենք խոսեցին ճշմարտության մասին, և չէին էլ կարող պատկերացնել, որ ամենացածր մակարդակով պատասխան կլինի: Նա նշեց, որ թեև վիրավորական է դա իր համար որպես կնոջ, ցավալի է, բայց դա իրեն չի կոտրել: «Բոլորը գիտեն, որ ինձ վախեցնել հնարավոր չէ, ահաբեկել հնարավոր չէ, վախեցնել հնարավոր չէ: Ես երբեք բարդույթներ չեմ ունեցել, բայց երբ պետական ողջ մեքենան կազմակերպված ձևով, պետության ողջ խնդիրները թողած՝ նախարարություններով, ավագանիներով զբաղված են ինձանով, անկեղծ ասած, սեփական ինքնարժեքիս մասին կարծիքս էլի մեծացավ: «Ես չէի մտածում, թե պետական ողջ ինստիտուտները իրենց գործը թողած սոցիալական ցանցերում պետական ողջ ռեսուրներով վարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու..»: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/17/Naira-zohrabyan/2793953]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր