211652_close_icon
views-count2579 դիտում article-date 17:54 18-09-2018

Կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը՝ ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամների մասնակցությամբ: Խորհրդի անդամները քննարկել են հոգեբան Անժելա Բարխուդարյանի ներկայացրած մարզաձևերի ՀՀ ազգային հավաքականներում ընդգրկված, ինչպես նաև հեռանկարային մարզիկների հոգեբանական ապահովման և մոնիտորինգի ունիվերսալ համակարգի ձևավորման մասին հարցերը, մանկավարժական գիտությունների թեկնածու Էռնեստ Ավանեսովի ներկայացրած հանրապետության հանրակրթական դպրոցների՝ մարզակառույցներ ունեցող այլ հաստատությունների հետ համագործակցության, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և նախադպրոցական հաստատությունների ֆիզկուլտ-հրահանգիչների մասնակցությամբ շարժախաղերի ազգային փառատոնի կազմակերպման, ինչպես նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Լալայանի անվան մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանի՝ գիտամեթոդական գրականության հրատարակման հանրապետական խորհուրդ ստեղծելու վերաբերյալ հարցերը: Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղի են ունեցել մասնագիտական և փորձագիտական քննարկումներ: Ներկաները համակարծիք են եղել, որ օրակարգային բոլոր հարցերը կարևոր են, և դրանք պետք է ստանան իրենց լուծումները: Օրակարգային հարցերից մեկը՝ ազգային շարժախաղերի փառատոնին վերաբերող հարցը, հնարավոր է լուծվի մինչև տարեվերջ: Հաշվի առնելով այն, որ ապագա սերունդներին փոխանցվող մեր ազգային շարժախաղերը ոչ միայն մարզական, այլև մշակութային ժառանգություն են, խորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցելու այդ փառատոնի կազմակերպմանը: [b] Աստղիկ Մարտիրոսյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր