5214 դիտում
10:38 19-09-2018
ՀՀ սուվերենության սակարկումները Մոսկվայում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ի թիվս այլ հարցերի, հռչակեց նաև Հայաստանի սուվերենության բարձրացման գործընթաց: Նախորդ տարիներին անընդհատ շրջանառվող թեզն այն մասին, որ լեգիտիմ իշխանություն ունենալու պարագայում հնարավոր է կառուցել արժանապատիվ հարաբերություններ արտաքին դերակատարների հետ, այժմ՝ ընդդիմության իշխանության գալով և համաժողովրդական աջակցության առկայությամբ, շանս էր ստանում դառնալ իրականություն:
Իրականության մեջ, սակայն, այժմ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները չեն պակասել, եթե չասենք՝ ավելացել են:
Փաշինյան–Քոչարյան քաղաքական դիմակայությունը, այդ դիմակայության մեջ երկու կողմերի ջանքերով երրորդ կողմի ներգրավման փորձերը վերոնշյալի ապացույցն են: Հայաստանի ներսում ծագած ներքաղաքական խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի մայրաքաղաք և դրսևորվում է մի դեպքում՝ հաճախակի պաշտոնական այցերով և այդ այցերի ընթացքում հնչող կոմպլիմենտների տարափով, մյուս դեպքում՝ զանգերով, շնորհավորանքներով:
Բնականաբար, Ռուսաստանի նման գերտերության համար նման իրավիճակը ավելի քան հաճելի է: Փաստացի նրանք շանս ունեն մասնակցել հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին՝ հիմնական երկու դերակատարների հետ սերտ կապերի միջոցով, ինչը նշանակում է ոչ միայն զիջել Հայաստանի սուվերենությունը, այլև, ըստ էության, Հայաստանի ներքաղաքական կյանքի սցենարները խմբագրելու շանս տալ այլ պետության:
Ռուսաստանին, իհարկե, չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը: Նրանց հետաքրքրում է այդ պայքարի առկայությունը, դրա հնարավորինս պերմանենտ վիճակը: Գուցե ինչ–որ պահի, երբ այդ դիմակայությունը էսկալացիայի նշաններ ցույց տա ու սպառնա դառնալ անկայունացնող գործոն Հայաստանում, նրանք փորձեն միջամտել վերջնական կերպով: Բայց այժմ, երբ դիմակայությունը ստատուս–քվոյի մակարդակում է, ռուսական կողմն առատորեն օգտվում է այդ ստատուս քվոյից՝ շահագրգռելով երկու կողմերին էլ, ֆորմալ և ոչ ֆորմալ աջակցություն հայտնելով, և այս ամենը բնականաբար արվում է ոչ անվճար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը