2591 դիտում
16:18 19-09-2018
Իտալիայում կհայտնվի Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը՝ 1034 մետր բարձրությամբ
Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը, որը կձգվի Իտալիայի Վալ Տարտանո հովտի վրայով, կմիացնի Մորբեն և Սոնդրիո բնակավայրերը: Այն կբացվի սեպտեմբերի 22-ին: Այդ մասին տեղեկացնում է Coriere della Sera թերթը:
«Կամուրջ դեպի երկինք» կառույցը կմիացնի 1034 մետր բարձրությամբ երկու լեռնային բարձունքներ: Կամրջի երկարությունը 234 մետր է, այն ձգվում է 140 մետր բարձրության վրա: Դրա կառուցումը նստել է 750 հազար եվրո: Կամուրջը տեղի բնակիչներին թույլ կտա արագ հասնել արոտավայրեր ու մյուս գյուղեր: Ավելի վաղ դրա համար նրանք ստիպված էին լինում հատել ամբողջ հովիտը:
Նաև այն կարող է դառնալ տեղի տեսարժան վայրը: Զբոսաշրջիկները հնարավորություն կստանան տեսնել աննկարագրելի գեղեցկության համայնապատկեր՝ Կոլոմբերի ամբարտակը, արոտավայրեր, Ալպերի բարձունքները, այն վայրը, որտեղ Ադդա գետը թափվում է լճի մեջ: Ճանապարհորդների համար մուտքը կարժենա 5 եվրո: Այդ գումարով կարելի է կամրջով անցուդարձ անել առանց սահմանափակման։
Նմանատիպ նյութեր
2141 դիտում
15:03 05-07-2019
Ուզբեկստանում կառուցվում է Կենտրոնական Ասիայի ամենաբարձր երկնաքերը՝ 215 մետր բարձրությամբ
10328 դիտում
20:54 30-09-2015
Չինաստանում ապակուց կառուցված կախովի կամուրջը սարսափեցրել է առաջին զբոսաշրջիկներին. ֆոտոշարք, տեսանյութ
Այս բաժնից
991 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր
868 դիտում
22:59 19-10-2024
Նիգերիան մնացել է առանց էլեկտրականության, պատճառն ազգային էլեկտրացանցի խափանումն է
916 դիտում
22:49 19-10-2024
Շոլցը հայտնել է, որ Թուրքիային Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Մեծ Բրիտանիայի կողմից