211652_close_icon
views-count6727 դիտում article-date 13:47 20-09-2018

Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել

Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղևորվող հայկական բեռնատար է թալանել: Այս մասին հաղորդում է թուրքական milliyet.com.tr-ն: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի քաղաքում, բեռնատարում եղել է 20 տոննա մոլիբդեն: Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ, վարորդին դուրս բերել մեքենայից, կապկպել, ապա թալանել բեռնատարը: Հանցախումբը կազմված է եղել 7 անձից, որոնցից 4-ին հաջողվել է ձերբակալել: Տեղեկության համաձայն՝ ձերբակալության ժամանակ հանցագործներն արդեն հասցրել էին իրացնել գողոնի մի մասը՝ ձեռք բերելով ավելի քան 800 հազար դոլար: Հանցախմբում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ:

Նմանատիպ նյութեր