3767 դիտում
15:38 20-09-2018
Սահմանափակվելու է վիճակախաղերի գովազդը
Կառավարությունը հավանություն է տրվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկություններին:
Օրենքների փոփոխությունների նախագծերով առաջարկվում է սահմանափակել համապատասխան գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը, հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից։ Կառավարությունը, կիսելով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակի մտահոգությունը և կարևորելով առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, ներկայացրել է մի շարք առաջարկություններ:
Յուրաքանչյուր հեռուստածրագրով կամ յուրաքանչյուր ռադիոծրագրով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը` այդ թվում նաև որպես հովանավորիների հիշատակումը, թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:
Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, չի կարող գերազանցել 4 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել 3 անգամից ոչ ավելի և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 90 վայրկյանը:
Նմանատիպ նյութեր
1434 դիտում
13:15 05-05-2021
ԱԺ-ն ընդունեց լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը միայն ժամը 22:00- 07:00-ն թույլատրվող նախագիծը
924 դիտում
21:07 19-12-2022
Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանափակվի տեսալսողական մեդիաոլորտում շահումով խաղերի եւ վիճակախաղերի գովազդը
4438 դիտում
19:52 10-05-2017
Գրիգոր Գրիգորյան. Բրոնզե մեդալով չեմ սահմանափակվելու
Այս բաժնից
742 դիտում
12:50 20-10-2024
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»
895 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
697 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը