211652_close_icon
views-count3126 դիտում article-date 14:55 20-09-2018

Պապենը՝ Նեյմար-Մբապե-Կավանի եռյակի մասին. Նրանք հերոսներ չեն, այլ՝ էգոիստներ

Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ժան-Պիեր Պապենը քննադատել է ՊՍԺ-ի Նեյմար-Մբապե-Կավանի հարձակողական եռյակին: «ՊՍԺ-ում նրանք հերոսներ չեն, այլ՝ էգոիստներ: Ինչ-որ պահից դու պետք է սկսես օգնել քո թիմին՝ անկախ քո կարգավիճակից: Կա տարբերություն արտասահմանում խաղացող աստղերի և Ֆրանսիայում խաղացող աստղերի միջև: Այստեղ այնպիսի զգացողություն է, որ նրանց անհնար է կառավարել: Օրինակ, ինչո՞ւ «Լիվերպուլը» կարող է իր աստղերին կառավարել, վերահսկել, իսկ մենք՝ ոչ: Երբ Նեյմարը «Բարսելոնայում» էր խաղում, նա գոնե մեկումեջ պաշտպանությանն օգնում էր», ասել է Պապենը:

Նմանատիպ նյութեր