30140 դիտում
19:30 20-09-2018
«Գալիս եմ Հայաստան` որդուս տանելու». Սահամանախախտ թուրք տղայի հայրը հարցազրույց է տվել «Ermenihaber.am»-ին
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը «[url=https://www.ermenihaber.am/am/news/2018/09/20/%D4%B1%D5%AC%D5%AB-%D5%95%D5%A6%D5%B4%D5%A5%D5%B611/137696]Ermenihaber.am[/url]»-ի հետ զրույցում հայտնեց, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու:
«Որդիս տուն է գալիս: Ինձ Հայաստանից փաստաբանը զանգահարեց և ասաց, որ որդիս «արդարացվել է», կարող եմ գալ և տանել: Երկուշաբթի Հայաստանում կլինեմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանք գործադրեցին որդուս վերադարձը ապահովելու համար»,-ասաց Մուստաֆա Օզմենը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/09/20/1105717/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է:
Ումութ Ալի Օզմենի դեպքը թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր սեպտեմբերի 13-ին, երբ «Hürriyet» թերթի լրագրող Իսմայիլ Սայմազը «Բաց թողեք Ումութ Ալիին» վերնագրով հրապարակման մեջ մանրամասներ էր հաղորդել 16-ամյա տղայի մասին, ասելով որ վերջինս սահմանը հատել է զուտ հետաքրքրությունից դրդված:
Նմանատիպ նյութեր
5176 դիտում
16:59 25-09-2018
Սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է. «Կալանավայրում որդուս լավ են վերաբերվել». ermenihaber.am
1695 դիտում
13:13 25-04-2022
Թուրք ընդդիմադիր պատգամավորի գրառումը բացասական արձագանք է գտել թուրք օգտատերերի շրջանում. Ermenihaber.am
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»