2603 դիտում
11:59 21-09-2018
Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանը․ համաժողովին ներկա կլինեն 84 պետությունների ղեկավարներ
84 պետությունների ղեկավարներ ներկա կլինեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ հաջորդ շաբաթ մեկնարկում է ընդհանուր քաղաքական բանավեճը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում: Այդ մասին միջազգային հանրակցության կենտրոնակայանում մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Հաղորդում է «Արմենպրեսը»։
«Պետությունների 84 ղեկավարների և կառավարությունների 44 ղեկավարների ներկայությունն այն բանի ակնառու ապացույցն է, որ համաշխարհային հանրակցությունը վստահություն է տածում ՄԱԿ-ի նկատմամբ։ Եկող շաբաթ հանդիպումների ընթացքում ես մտադիր եմ կոչ անել, որ մասնակից երկրները հավաստեն ՄԱԿ-ին աջակցելու և ընդհանուր կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ստեղծմանը ձգտելու իրենց պարտավորությունները»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 18-ին: Գլխավոր ասամբլեայի ձևաչափով առաջին խոշոր համաժողովը կկայանա սեպտեմբերի 24-ին, երբ տեղի կունենա բարձր մակարդակի լիագումար հանդիպում՝ նվիրված հարավաֆրիկացի նշանավոր պետական ու հասարակական գործիչ Նելսոն Մանդելլայի (1918-2013) ծննդյան 100-ամյակին: Հաջորդ օրը կսկսվեն Գլխավոր ասամբլեայի ամենամյա ընդհանուր քաղաքական բանավեճերը պետությունների, կառավարությունների ու արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
14:36 14-09-2016
Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանը
9710 դիտում
18:24 13-06-2018
ԱԱ-2018. 17 երկրների ղեկավարներ ներկա կլինեն բացման խաղին, այդ թվում՝ ՀՀ վարչապետը
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել