211652_close_icon
views-count1897 դիտում article-date 17:10 21-09-2018

Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ հայ ժողովրդին ուղերձով է դիմել Ն․Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ «Հայրենիքը հզորացնելն ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կարող լինել, այն առաքելություն է գերազանցապես, ներկա Հայաստանը դեմ հանդիման է նոր մարտահրավերների, որոնց դիմագրավումը հայ ժողովրդի բոլոր զավակների գիտակից մասնակցությունն է պահանջում»: Նորին Սրբության խոսքով՝ անկախության օրը ցնծության օր է. միաժամանակ հրավեր՝ իրապաշտ ոգով ու քննական հայացքով ինքնաքննության համար, որպեսզի նպատակասլաց կերպով կարողանանք կերտել հայրենիքի ապագան: «Մեր եկեղեցին մեր պատմության բոլոր ժամանակներում իր արյունն է թափել Հայաստանի անկախության համար, որովհետեւ մեր եկեղեցին մեր ժողովուրդն է։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեր եկեղեցին կոչված է շարունակել իր հավատքի առաքելությունը եւ ժողովուրդին ծառայելը՝ միշտ մնալով հայրենիքի կողքին, ջատագովը հանդիսանալով մեր հայրենիքի անկախության»,- մասնավորապես նշված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր