3146 դիտում
10:48 22-09-2018
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին:
Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա հետեւողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման և հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը։
Նախագահ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել Չան Դայ Կուանի ընտանիքին։
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
19:34 02-09-2016
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի հետ
1507 դիտում
16:35 22-07-2024
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի վարչապետին
Այս բաժնից
973 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
697 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1057 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»