3740 դիտում
12:17 22-09-2018
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից
Պեկինը վերջին րոպեին չեղյալ է հայտարարել 2 պատվիրակությունների այցերը Վաշինգտոն, հաղորդում է [url=https://www.wsj.com/articles/china-cancels-trade-talks-with-u-s-amid-escalation-of-tariff-threats-1537581226]The Wall Street Journal[/url]-ը: Երկու երկրների միջև հակամարտությունը թեժանում է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած խոշոր մաքստուրքերի հետևանքով:
Վերջին րոպեին չեղարկվել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Խեի այցը Վաշինգտոն, որը նախատեսված էր հաջորդ շաբաթ։ Չեղարկվել է նաև միջին մակարդակի մեկ այլ այցելություն, որը ծրագրված էր ավելի վաղ։ Այսպիսով Չինաստանը հրաժարվում է առևտրային բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։
Երեքշաբթի, սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարեց չինական ապրանքատեսակների նոր փաթեթի նկատմամբ նոր մաքսատուգանքների մասին՝ 200 միլիարդ դոլարի չափով: Պեկինում կառավարությունը անմիջապես ներկայացրեց 60 միլիարդ դոլարի փոխհատուցման վճար: Առևտրային հակամարտությունն այսպիսով ավելի է թեժանում։ ԱՄՆ մեղադրում է Չինաստանին հովանավորչության, անարդար սուբսիդիաների և տեխնոլոգիաների գողության մեջ։ Չինաստանը հերքում է այդ մեղադրանքները:
Նմանատիպ նյութեր
1612 դիտում
11:00 09-03-2015
ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Իրանի միջուկային հարցով բանակցություններից
3221 դիտում
13:52 12-04-2018
Չինաստանը խոստացել է ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմը» մինչև վերջ տանել
1780 դիտում
15:35 12-12-2015
Ասադը հրաժարվել է ընդդիմության հետ բանակցություններից
Այս բաժնից
649 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ