211652_close_icon
views-count3224 դիտում article-date 13:52 12-04-2018

Չինաստանը խոստացել է ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմը» մինչև վերջ տանել

Չինաստանը պատրաստ է առևտրային հակամարտություններում ԱՄՆ-ի գործողություններին արժանի հակահարված տալ և մինչև վերջ գնալու է դրա համար։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի կոմերցիոն նախարարության պաշտոնական նրկայացուցիչ Գաո Ֆենը, հաղորդում է Ria Novosti-ն։ «Ներկա պահին ոչ մի բանակցություն ֆինանսական սեկտորի համար ամերիկացի և չինացի պատասխանատուների միջև չի ընթանում։ Բանակցային գործընթացն իր սկզբունքներն ունի, և այս պահին ամերիկյան կողմը դրանք վարելու ոչ մի անկեղծ ցանկություն չունի»,-ընդգծել է Ֆենը։ Նրա խոսքով, եթ ԱՄՆ-ն շարունակի միակողմ գործողությունների իր քաղաքականությունը և առևտրային պաշտպանությունը, ապա Չինաստանը հստակ հակահարված կտա և մինչև հաղթանակ կպայքարի։ Նշենք, որ ԱՄՆ-ն որոշել է բարձրացնել 1300 չինական ապրանքատեսակնրի համար մաքսատուրքերը, ինչն առաջացրել է Պեկինի մեծ դժգոհությունը։

Նմանատիպ նյութեր