211652_close_icon
views-count7009 դիտում article-date 23:36 22-09-2018

Ջոուի Բարտոն. Նեյմարը՝ դա ֆուտբոլի Քիմ Քարդաշյանն է

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջոուի Բարտոնը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: «Կարծում եմ, որ Նեյմարը՝ դա ֆուտբոլի Քիմ Քարդաշյանն է: Նա աշխարհի լավագույն խաղացողը չէ, ինչում մենք համոզվեցինք Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում: Նա Մեսիի ու Ռոնալդուի հետ նույն մակարդակին չէ: Աշխարհի լիքը խաղացողներ կան, որոնք նրանից ուժեղ են: Այժմ բոլորն են ցանկանում երկրպագել թոփ-ակումբներին, որոնք հաղթում են: Իմ զավակը, որը ֆուտբոլ է խաղում, իրեն պատկերացնում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը՝ Մեսին, Ռոնալդուն, Սալահը... Բայց հաստատ ոչ Նեյմար կամ Հարի Քեյն: Մենք տանը չենք տալիս Նեյմարի անունը», ասել է Բարտոնը:

Նմանատիպ նյութեր