28944 դիտում
17:27 23-09-2018
«Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն». Արարատ Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը քվեարկելու է «Լույս» դաշինքի օգտին
Չի բացառվում նաև, որ ինձ հակահեղափոխական ու տականք դարձնեն, բայց ես իմ ձայնը տալիս եմ «Լույս» դաշինքին: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը:
Նա նաև գրել է.
«Այո, ես հեղափոխության վերջնական հաղթանակի ու արձանագրված նվաճումների պահպանման կողմնակիցն եմ, բայց «Լույսին» ընտրելու համար ունեմ կոնկրետ շարժառիթներ.
1. Այսպես, թե այնպես «Իմ քայլը» դաշինքը հաղթելու է: Դրանում ոչ մի կասկած չկա: Այսինքն իմ ձայնն այդ տեսանկյունից վճռական նշանակություն չունի:
2. Եթե «Իմ քայլը» դաշինքին ընտրելու դեպքում իմ քվեն նշանակություն չունի, ապա տրամաբանորեն այն կարող է չափազանց մեծ օգուտ տալ երկրորդ տեղի համար պայքարող ուժերից որևէ մեկին: Ես չեմ ուզում, որ ավագանիում որպես երկրորդ ուժ ներկայացված լինեն ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կամ էլ Դաշնակցությունը: Թո՛ղ ավագանու երկրորդ ամենամեծ ուժը դառնա «Լույսը», որտեղ շատ սկզբունքային ու արժանապատիվ մարդիկ կան:
3. Չեմ ընդունում մեկ քաղաքական ուժի աբսոլյուտ հեգեմոնիան: Այո՛, «Իմ քայլը» դաշինքը պետք է մրցակիցներ ունենա, քանի որ առանց մրցակցության քաղաքական ուժերը ժամանակի ընթացքում հիմարանում են:
4. Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում:
Նմանատիպ նյութեր
22318 դիտում
13:37 21-05-2018
Կարպիս Փաշոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ
Այս բաժնից
694 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
781 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1183 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ