36197 դիտում
12:01 24-09-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 29-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր․ ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 29-ամյա Հրանտ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 RV 766 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Արմավիր քաղաքի բնակիչ 31-ամյա Նիկոլայ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+