3246 դիտում
13:59 24-09-2018
Հայփոստը թողարկել է անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակին նվիրված նամականիշ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատմության թանգարանում սեպտեմբերի 24-ին շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային: Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանի անվտանգության համակարգի վետերան, ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Պետրոսյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա Ազգային անվտանգության մարմիններին նվիրված առաջին նամականիշը չի, նաև եղել են հետախույզների պատկերներով նամականիշներ:
«Կարծում եմ, այս ավանդույթը լինելու է շարունակական, որովհետև շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը ծանոթանա Ազգային անվտանգության ծառայության պատմությանը»,-ասաց Վանեցյանը:
Փոստային նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի վրա, ի թիվս այլ կառույցների, ներկայացված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքը ուրվագծային եղանակով: Փոստային նամականիշի աջ հատվածում պատկերված է Երկիր մոլորակը և լուսավորող ՀՀ ԱԱԾ զինանշանը` խորհրդանշելով ազգային անվտանգության մարմինների կարևորությունը ողջ աշխարհում: Նամականիշի չափսերն են 40.0 × 30.00 մմ:
Նմանատիպ նյութեր
1468 դիտում
15:13 17-09-2020
Հայփոստը թողարկել է նոր նամականիշ` նվիրված Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությանը
4314 դիտում
18:03 11-11-2019
Նոր փոստային նամականիշ՝ նվիրված Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակին
3412 դիտում
16:21 27-01-2017
Շրջանառության մեջ դրվեց «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային նվիրված 2 նամականիշ
Այս բաժնից
454 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
403 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
469 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար