2197 դիտում
13:47 25-09-2018
Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր
Սեպտեմբերի 24-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Նյու-Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում, հանդիպում է ունեցել Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանն ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը՝ համատեղ գործնական քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության աշխուժացման համար առկա մեծ ներուժը հնարավորինս օգտագործելու ուղղությամբ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:
Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները մանրամասն զրույց են ծավալել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, նախատեսվող միջոցառումների, օրակարգի և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի շուրջ: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ որպես գերակա ուղղություն ընդգծելով սմարթ զարգացման և թվային օրակարգի առաջմղումը:
Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
13:47 29-06-2024
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր
1488 դիտում
20:45 27-06-2019
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Այս բաժնից
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1660 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր