211652_close_icon
views-count2950 դիտում article-date 13:44 26-09-2018

Ուլի Հյոնես. Եվրո-2024-ը Թուրքիային տալը անպատասխանատվություն կլինի

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հանդես է եկել Թուրքիայի թեկնածության դեմ՝ որպես Եվրո-2024-ն անցկացնելու հավակնորդ: «Ես բացարձակապես վստահ եմ, որ Գերմանիան է ստանալու Եվրո-2024-ի անցկացման իրավունքը: Իսկ Թուրքիային տալ՝ նրա ներկայիս իրավիճակում, կլիներ բացարձակ անպատասխանատվություն: Սկզբունքորեն ոչինչ չունեմ Թուրքիայի դեմ, սակայն նրա ներկայիս տնտեսական խնդիրներով չեմ կարողանում պատկերացնել, որ Գերմանիան ավելի քիչ շանսեր ունենա», հայտարարել է Հյոնեսը: ՈւԵՖԱ-ն Եվրո-2024-ի անցկացման երկրի անունը կհայտարարի սեպտեմբերի 27-ին: Հավակնորդ երկրներն են Գերմանիան և Թուրքիան:

Նմանատիպ նյութեր