95706 դիտում
18:47 26-09-2018
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցել խոշոր ավտովթարը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցել խոշոր ավտովթարը, երբ Հրազդան քաղաքի 23-ամյա բնակիչ Արման Աբելյանը Opel-ով բախվել էր երկաթե արգելապատնեշներին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/25/1106120/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 23-ամյա Արման Աբելյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 51.5-րդ կ հատվածում իր վարած Opel մակնիշի 17 XG 177 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Հայկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
52269 դիտում
12:07 12-09-2019
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Արմավիրի մարզում տեղի ունեցել Mercedes-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ