5745 դիտում
09:18 27-09-2018
Ինչ ունեցվածք ունի վարչապետի գլխավոր խորհրդականը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Գասպարյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Վարչապետի գլխավոր խորհրդականի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 400 000 ՀՀ դրամ:
Արսեն Գասպարյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 9000 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Արսեն Գասպարյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել հուլիսի 30–ին: Նորանշանակ խորհրդականը նախկինում ՀՀ ԱԳՆ–ում մի շարք պաշտոններ է զբաղեցրել: 1991– 1993 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի երրորդ քարտուղարը, 1993–1996 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի վարիչը: 1992– 1997թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ՀՀ պատվիրակության անդամ: 1996–1998թթ. Ա. Գասպարյանը եղել է ՀՀ ԱԳՆ խոսնակը և հասարակայնության հետ կապերի վարչության պետը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6685 դիտում
09:55 17-04-2018
Ինչ ունեցվածք ունի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը. «Փաստ»
7706 դիտում
09:28 16-05-2018
Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
6926 դիտում
09:02 04-07-2018
Ինչ ունեցվածք ունի պաշտպանության փոխնախարարը. «Փաստ»
Այս բաժնից
976 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1252 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2533 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ