7817 դիտում
09:28 16-05-2018
Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը անշարժ և շարժական գույք չունի: Փոխարենը հայտարարագրել է փոխառություններ, որոնք 2017թ. վերջին կազմել են 1 միլիոն 427 հազար, 85 հազար 608 և 68 հազար 750 դրամ: Դրամական միջոցներն էլ կազմել են 791 հազար 800 դրամ։
Տարեկան եկամուտները եղել են 7 միլիոն 941 հազար դրամ, որից 6 միլիոն 941 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոնը՝ նվիրատվություն։
Կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես որևէ գույք չի հայտարարագրել։ Ունեցել է փոխառություններ որոնք 2017թ. սկզբին կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ, որից 1 միլիոնը տարվա ընթացքում վերադարձվել են իրեն, արդյունքում՝ տարեվերջին ունեցել է միայն 300 հազար դրամ փոխառություն։
Դրամական միջոցները կազմել են միայն 1.000 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 11 միլիոն 745 հազար դրամ, որից 3 միլիոն 858 հազար ու 1 միլիոն 725 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 2 միլիոն 700 հազար և 3 միլիոն 462 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած վճար է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6751 դիտում
09:55 17-04-2018
Ինչ ունեցվածք ունի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը. «Փաստ»
6983 դիտում
09:02 04-07-2018
Ինչ ունեցվածք ունի պաշտպանության փոխնախարարը. «Փաստ»
7448 դիտում
09:42 28-07-2018
Ինչ ունեցվածք ունի ԿԳ նորանշանակ փոխնախարարը. «Փաստ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»