211652_close_icon
views-count5822 դիտում article-date 09:29 27-09-2018

Դատավոր Վաչե Մարգարյանին հարցաքննելու համար Քննչական կոմիտեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է հարցաքննվի նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը: Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի պատասխան՝ ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը պատասխանեց. «Դատական օրենսգրքի 52, 53 հոդվածների համաձայն՝ դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկվել է»: Հիշեցնենք, որ դատավոր Մար­գարյանի անունը ևս շոշափվում էր ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցում, քանի որ նա է բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդու­թյունը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր