211652_close_icon

Քննչական կոմիտեն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանին որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերը

views-count1669 դիտում article-date 22:31 20-03-2023
ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․

«Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավելևս գործը կարճելու համար «արարքն ընդունել» համոզելու, իրավապահների պայմաններն ընդունելուց վերջինիս հրաժարվելու մասին հրապարակումներն իրականության չեն համապատասխանում։ 

Ավելին․ քրեական վարույթով, որը, ըստ ամենայնի, նկատի է ունեցել տեղեկատվությունը տարածողը (քանի որ հրապարակումներում վարույթը կոնկրետ նշված չէր), Իշխան Սաղաթելյանը տուժողի դատավարական կարգավիճակ ունի, ինչի մասին նա տեղեկացվել է գրավոր»։

 

Նմանատիպ նյութեր