4366 դիտում
12:17 27-09-2018
Կասեցվել է պաղպաղակի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեությունը. ՍԱՊԾ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի կողմից «Արմսվիթ» ՍՊԸ-ի քաղցրավենիքի, շոկոլադի և Ա/Ձ Սամվել Բալոյանին պատկանող պանրի արտադրամասերում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են վտանգավոր սննդամթերքի թողարկումներ:
Այսպես՝ «Արմսվիթ» ՍՊԸ-ի «Ֆանտազիա» վանիլային արտադրատեսակի (պաղպաղակ) նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ, «Կիկի-Վիկի» շոկոլադային արտադրատեսակի (պաղպաղակ) նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, «Այսբերգ» վանիլային ջնարակապատ արտադրատեսակի (պաղպաղակ) նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, իսկ Ա/Ձ Սամվել Բալոյանի պանրի արտադրամասի «Չանախ» տեսակի փորձանմուշները ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված պահանջներին:
Ա/Ձ Սամվել Բալոյան և «Արմսվիթ» ՍՊԸ արտադրական առանձին գործառույթները կասեցվել են:
Տեսչական մարմինը ստուգում է իրականացրել նաև «ԷՎՐԻ-ԴԵՅ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասերում և պարզել, որ խմելու ջրի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, թողարկվող արտադրանքը՝ շշալցված «Բյուրեղ» ապրանքանիշի խմելու աղբյուրի ջուրը, չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:
Կասեցվել է «Էվրի-Դեյ ՓԲԸ-ի արտադրական գործունեությունը:
Իսկ «Սիսիանի հաց» ՍՊԸ-ում վերացվել են նախկինում հայտնաբերված խախտումները և տեսչական մարմինը թույլատրել է վերսկսել աշխատանքը:
Նմանատիպ նյութեր
4933 դիտում
13:13 26-09-2018
Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի մի շարք արտադրամասերի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
8242 դիտում
19:32 29-06-2018
Կաթի վերամշակման և պանրի արտադրամասերի գործունեությունը վերականգնվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2249 դիտում
12:29 12-12-2018
Ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և լավաշի արտադրամասերի գործունեությունը վերսկսվել է, ՍԱՊԾ
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»