211652_close_icon
views-count2070 դիտում article-date 17:50 27-09-2018

Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է ԱՀԱԸ հիմնադրման 100-ամյակի առթիվ եւ կարեւորել հայրենիքում 1988թ. երկրաշարժից ի վեր նրանց ծավալած գործունեությունը: Ներհայաստանյան իրադարձություններին անդրադառնալով՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից եւ մի շարք հարցերում քաղաքական ուժերի ունեցած տարբեր դիրքորոշումներից պետության շահերից բխող հարցերում բոլոր ուժերը միակարծիք են: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Զավեն Խանջյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են շարունակելու աջակցությունը Հայաստանին: Հյուրերը կարեւորել են սփյուռքահայության ներդրումը մեր երկրի տնտեսության զարգացման հարցում: Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել այն փաստը, որ իշխանափոխությունը մեր երկրում տեղի ունեցավ անցնցում: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը մասնավորապես ասել է. «Ինձ համար կարեւոր է երկրի անվտանգության ապահովումը, ժողովրդավարության հետագա խորացումը, տնտեսության զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը»:

Նմանատիպ նյութեր