211652_close_icon
views-count5065 դիտում article-date 10:21 28-09-2018

ԱԺ-ում 2 նախաձեռնություն է հայտնվել, որով իբրև թե փորձ է արվում պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա հովվապետին. «Ժամանակ»

.«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում միանգամից երկու նախաձեռնություն է հայտնվել, որով իբրև թե փորձ է արվում պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա հովվապետին: Նախ Միհրան Հակոբյանը, ապա Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը ԱԺ են ներկայացրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագծեր: Առաջինով նրանք առաջարկում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս նե­րառվի պետական հատուկ պահպանությամբ օժտված անձանց ցանկում, իսկ մյուսով արգելել եկեղեցուն պատկանող տարածքնե­րում հանրահավաքների և ցույցերի անցկացումը: Մեր կարծիքով՝ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա հովվապետը հասարակության հետ պետք է ապրեն համակեցության և փոխըմբռնման մթնոլոր­տում և ոչ թե վարչական ու ոստիկանական պաշտպանության ներ­քո՝ դրանով օտարվելով հասարակությունից»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր