4437 դիտում
14:22 28-09-2018
Տեղի է ունեցել ՀՀ կաթնարտադրության զարգացման համալիր ծրագիրը մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կաթնարտադրության զարգացման համալիր ծրագիրը մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը, ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, աշխատանքային խմբում ընդգրկված մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում նախանշվեցին հիմնական թիրախային ուղղություններն ու առաջիկա գործողությունները` Հայաստանում անասնաբուծության ոլորտում համալիր ծրագրի մշակում, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանում, լոգիստիկ կենտրոնների և կաթի մթերման կետերի ստեղծում, մթերվող կաթի որակի վերահսկելիության մակարդակի բարձրացում, կաթնարտադրության ոլորտում մրցակցային միջավայրի և իրացման շուկայի ապահովում և այլն:
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվել է խմբի կազմում ընդգրկել նաև մասնավոր հատվածի, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք ծրագրի կազմման փուլում կցուցաբերեն բազմակողմանի մոտեցում և շահագրգիռ մասնակցություն:
Առանձին անդրադարձ է կատարվել անասնաբուծության ոլորտում ներկայում իրականացվող ծրագրերին, կաթնային ու կաթ պարունակող ապրանքների մակնշման կանոնների փոփոխությանը, ներմուծվող կաթի փոշու հետագծելիության ապահովմանը և մի շարք այլ հարցերի:
Աշխատանքային խումբը եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին կներկայացնի տեղեկատվություն կատարված աշխատանքների ընթացքի մասին:
Նմանատիպ նյութեր
1710 դիտում
16:54 05-10-2019
Կայացել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքը մշակող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»