211652_close_icon
views-count29809 դիտում article-date 23:50 28-09-2018

ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կանադայի քաղաքացի Յուրի Խաչատուրովին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնակն բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձը Կանադայի քաղաքացի, 36-ամյա Յուրի Խաչատուրովն է, ով ժամանակավորապես բնակվում է Զաքայն փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Յու. Խաչատուրովը կասկածվում էր սառը զենք կրելու մեջ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնակն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր