82205 դիտում
20:56 29-09-2018
Աշոտ Աղաբաբյան. Թարմացրու հիշողությունդ, գործակալ
ԱԺ նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզահամալիրի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել:
«Խոսքս ուղղում եմ նախկին նախագահի նախկին խորհրդականներից մեկին:
Չեմ ցանկանում օգտագործել «անվտանգության հարցերով» տերմինը, որորվհետև դեռ երկար «կվայելենք» նրա խորհրուրդներով կայացած մեր անվտանգությունը:
Ես զարմացա գիտությանն անհայտ այդ կենդանու մի քանի րոպեում այդ քանակությամբ խեղումներ թույլ տալու ունակության վրա:
Խոսքս քո միջոցով, գործակալ ուղղում եմ հավանական «պապայիդ»:
Նախ բուժեմ քո ամնեզիան, կապված ստադիոնի լույսերի տակ քեֆերի առնչությամբ: Եթե թարմացնես հիշողությունդ, դու դրանց մասնակցել ես 2006 թվականից այս կողմ, Պավել Գրաչովին իմ կողմից հյուրընկալելու ժամանակ, դրանից առաջ ստադիոնում նման բան չէր կարող լինել:
Իսկ Գրաչովի ծառայությունները մեր հայրենիքի առաջ այնքան շատ են, որ քո վերջին «պապան» ու դու, նույնիսկ սեփական հայրենիքի հանդեպ բախտ պիտի ունենաք համեմատվելու:
Իսկ ընկերության մասին խոսելուց լավ է կողմնորոշվես (մի ընկերը մյուսին շատ հետաքրքիր քցեց): Այ, որ պատասխանես ինչ է նշանակում «Մարտի 1-ը դաս չեղա՞վ» և «Կան լուծումներ, բայց իմը չեն», միգուցե ինֆանտիլիզմդ հաղթահարես:
Մեկ էլ հիշես, երբ «վերջին ընկերդ» խլում էր այն ընկերոջդ բանկը, ում մոտ ամեն օր հաց ես ուտում, դու ի՞նչ էիր անում: Մեկ էլ հիշեցնեմ «Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնդ» փակելուց հետո, ո՞նց էիր հայհոյում «ընկերոջդ» և նրա փեսային:
Ես հիմա չեմ փորձի քո նմանին պատմել պատերազմի տարիներին իմ գործունեության մասին (որ հետաքրքրվես «Անկախության Բանակի» շտաբի պետն ով է եղել, քեզ կպատասխանեն):
Ազերիներին ծառայելու մասով. Նրանք կերազեին «պապայիդ» ու քո նման ազդեցության գործակալ ունենային, (բայց դուք նրանց հացին վայիս եղաք, որովհետև այդ գործն ավելի լավ արեցիք):
Իսկ Հանրապետական կուսակցության մասով ինձ խորհուրդներ տալը նման է արջի և քոթոթի հայտնի պատմությանը: ՀՀԿ-ի քաղաքական ավարտի սկիզբը դրվեց քո նմանների հայտնվելուն պես, երբ 2008թ-ից սկսած ՀՀԿ-ի քաղաքական կապիտալը (Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի և նրանց զինակիցների ու ընկերների գործունեությունը) վերածվեց նյութական կապիտալի և ընկերոջդ թեթև ձեռքով բաժանվեց մի քանի հոգու մեջ:
Հա, ու շատերն են հիշում թե քանի անգամ ես ոտնկայս իմ կենացը խմել:
Չավարտելով միտքս՝ ամփոփեմ. երբ կորոշես որևէ մեկին մենամարտի հրավիրես, խորհրդակցիր պապայիդ հետ, եթե պակաս բան մնա՝ մնացած օրենքները ես կասեմ», եզրափակել է Ա. Աղաբաբյանը
Նմանատիպ նյութեր
5242 դիտում
20:52 31-01-2014
ՄՄ–ն հնարավորություն կտա, որ «արտադրենք ոչ թե 10, այլ 110 հատ». Աշոտ Աղաբաբյան. Tert.am
5571 դիտում
22:23 21-06-2014
Չի կարելի քաղաքակիրթ նպատակի հասնել խուլիգանական պահվածքով. Աշոտ Աղաբաբյան
4597 դիտում
12:08 13-02-2015
Տունն ավելի մեծ է, քան սարքած եկեղեցին, էդ ինչերո՞վ. Աշոտ Աղաբաբյան. news.am