23315 դիտում
22:35 30-09-2018
Արմեն Աշոտյան. Վարչապետը փորձեց վրայից գցել պատասխանատվությունը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3 քաղաքական ուղերձներին:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիևի կրթական ցենզը գովալուց և ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարևոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը։
1. Ղարաբաղյան հակամարտության շուրջ օրեր առաջ ձեռքբերված և հանրությանը մեծ շուքով որպես մեծագույն դիվանագիտական առաջընթաց հրամցված պայմանավորվածությունների մասով Ալիևը իրոք կրկին կարող է խաբել։
2. Ազդարարված քաղաքական կոնսուլտացիաներից առաջ սեփական փաստարկների խոցելիությունը նախապես քողարկեց զանգվածային ակցիաների սպառնալիքներով։
3. 2019-պետական բյուջեի նախագիծը, որով մինչ իշխանափոխություն տրված ոչ մի լուրջ խոստում չի իրականանա, պարզվում է, էլի նախորդ իշխանությունների ձեռքի գործն է, կարծես, մենք էինք Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում կարճ ժամանակահատվածում բյուջեն առնվազն 800 մլն $ -ով ավելացնել:
«Այս և այլ հարցերի մասին խոսելու առիթը կունենանք»,- հավելել է պատգամավորը։
Նմանատիպ նյութեր
1818 դիտում
10:38 16-09-2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման պատասխանատվությունը փորձելու են գցել ընդդիմության վրա․ «Փաստ»
Այս բաժնից
541 դիտում
19:53 21-10-2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել
1543 դիտում
19:40 21-10-2024
Պլանային ջրանջատում՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
454 դիտում
19:28 21-10-2024
Գանայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին