5033 դիտում
22:24 01-10-2018
ՍԱՏՄ նախաձեռնությամբ՝ ԿԱՀԿ փորձագիտական խումբը կանցկացնի Հայաստանի անասնաբուժական ծառայությունների կարողությունների գնահատում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) փորձագիտական խմբին՝ Նիկսա Բարիսիկի ղեկավարությամբ: Խումբը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Խորվաթիայից, Իզրայելից և Վրաստանից, ժամանել է հայաստանյան կողմի հրավերով՝ երկրի անասնաբուժական ծառայությունների կարողությունների (PVS) գնահատում անցկացնելու նպատակով:
Պարոն Ավետիսյանը, բարձր գնահատելով այս առաքելությունը, հույս է հայտնել, որ խմբի դիտարկումների ամփոփման արդյունքում կունենանք երկրի անասնաբուժական ծառայությունների, վերահսկողական գործառույթների հստակ գնահատական, ինչը հնարավորություն կտա բարձրացնել մեր աշխատանքների մակարդակն ու զարգացնել ոլորտը: «Մեր նպատակն է հասկանալ մեր բացերը, ունենալ ընդհանուր գնահատական և ապահովել ոլորտի առավել գրագետ և համակարգված զարգացումը Հայաստանում», – նշել է տեսչական մարմնի ղեկավարը:
ԿԱՀԿ խմբի ղեկավար Նիկսա Բարիսիկը ներկայացրել է իրենց գործողությունների նպատակը, այն է՝ բացահայտել ոլորտում առկա թերություններն ու հզորությունները, հստակեցնել դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին և ԿԱՀԿ (OIE) նորմերին, հասկանալ միջգերատեսչական համագործակցության մակարդակն ու արդյունավետությունը: «Լիարժեք վերլուծության համար մենք ակնկալում են անասնաբուժական ոլորտի հետ կապ ունեցող բոլոր կողմերի առավելագույն ներգրավվածությունը: Այս ուսումնասիրությունը հնարավորություն կտա ունենալ անասնաբուժական ծառայությունների թիրախային բարելավում և արդյունքում՝ առավել կայացած համակարգ», ասել է պարոն Բարիսիկը:
ԿԱՀԿ խումբը հանդիպել է նաև տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարների հետ, որի ընթացքում ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ներկայացրել է ծառայության գործառույթները, խնդիրները, ինչպես նաև երկշաբաթյա այցի աշխատանքային ծրագիրը: Նա հավաստիացրել է, որ ծառայության կողմից կարվի հնարավորը՝ խմբի աշխատանքներին աջակցելու և անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի անասնաբուժական ծառայությունների կարողությունների գնահատում վերջին անգամ իրականացվել է 2007 թվականին, և այս առաքելության նպատակն է նաև հստակեցնել, թե 10 տարիների ընթացքում ոլորտում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել:
Ծանոթություն - Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (OIE) աշխարհի հնագույն և ազդեցիկ միջազգային կազմակերպություններից է: Այն ստեղծվել է 1924 թվականի հունվարի 25-ին Փարիզում:
1997 թվականից Հայաստանի Հանրապետությունը դարձել է ԿԱՀԿ–ի լիիրավ անդամ: Ներկայումս այդ հեղինակավոր կազմակերպությանն անդամակցում են 180 երկրներ:
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր պարտավորվում է անմիջապես կամ պարբերաբար, WAHID տեղեկատվական համակարգի միջոցով, տեղեկատվություն ներկայացնել տվյալ երկրում արձանագրված կենդանիների հիվանդությունների վերաբերյալ:
2015-ից Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակը Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետն է:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
2013 դիտում
20:57 06-11-2019
Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1162 դիտում
14:47 30-08-2022
Արցախում որոշել են վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցումը հարկել առավել պարզեցված համակարգով
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը