22676 դիտում
22:29 01-10-2018
Կա՛մ կայանում են Սահմանադրական փոփոխություններ, կա՛մ վարչապետը հրաժարական է տալիս, նոր թեկնածու չի առաջադրվում. վարչապետը՝ Վ. Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո. Tert.am
Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա առաջին շփումն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/01/Pashinyan-baghdasaryan/2807329]Tert.am[/url]-ը։
«Մենք մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց սկսվի: Մենք կարծում ենք, որ հնարավորինս արագ պետք է տեղի ունենան ընտրություններ՝ երկու-երեք ամսվա ընթացքում»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ինքը հայտնում է իրենց դիրքորոշումը, իսկ ՀՀԿ-ն կհայտնի իր դիրքորոշումը:
«Մի փաստարկ կա, որ մամուլում ևս շրջանառվում է, թե խորհրդարանում կարող է նույն արդյունքը լինել, ինչպես ավագանու ընտրություններին՝ 80 տոկոս ձայն հավաքեն, և նույն պատկերը կրկնվի: Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորների մեկ երրորդը պետք է լինի ընդդիմադիր, այսինքն՝ ինչ արդյունք էլ գրանցվի, ապագա խորհրդարանում ընդդիմության ներկայացվածությանը պակաս չի լինի, քան այսօր է, բայց փոխարենը կլինի մեծամասնություն, որը կկարողանա զբաղվել երկրի օրակարգի հարցերով»,- ասաց նա և նշեց, որ կունենան լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ փոքրամասնություն:
«Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը հինգ տոկոս հավաքի՝ բոնուսով լինելու է ԱԺ մեկ երրորդի չափով և ունենալու է երաշխիքներ: Այսօր գործող կարգավորումները երաշխավորում են, որ ԱԺ–ի մեկ երրորդը պետք է ընդդիմադիր լինի, դա նշանակում է՝ 31 հոգի ընդդիմադիր պետք է լինի»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին Հանրապետականները, ըստ էության, մեծ հաշվով հրապարակայնորեն հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները 2022 թվականին պետք է տեղի ունենան, և ըստ նրա՝ դա ոչ կառուցողական մոտեցում է: Նա նշեց, որ թիվ մեկ հարցը խորհրդարանական ընտրություններն են, առանց այդ հարցի լուծման ուրիշ ոչ մի հարց երկրում չի լուծվի:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/10/01/Pashinyan-baghdasaryan/2807329]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
22982 դիտում
10:01 22-09-2021
Առուշ Առուշանյանն առաջադրվում է որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու
2606 դիտում
10:48 13-11-2018
Եթե չեն առաջադրվում, ապա պետք է սատարեն ընտրատարածքում կուսակցության առաջադրված թեկնածուին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային