3952 դիտում
15:38 02-10-2018
Արցախի պետնախարարը Եվրոպայում քննարկում է ներդրումային ծրագրեր. կան գործնական պայմանավորվածություններ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այցով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պետական նախարարը հանդիպել է սփյուռքահայ ու օտարազգի մի խումբ խոշոր գործարարների հետ և նրանց հետ քննարկել ներդրումային մի շարք ծրագրեր: Գ. Մարտիրոսյանը նրանց ուշադրությունն է հրավիրել Արցախում բիզնես միջավայրի առավելություններին՝ հատկապես ընդգծելով էներգետիկ ու բնակարանաշինության ոլորտներում առկա մեծ ներուժը: Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն կտան Արցախում օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ նոր խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման համար:
Նշենք, որ հանդիպումներին մասնակցում է նաև ԱՀ նախագահի խորհրդական և հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
1194 դիտում
15:54 15-09-2014
Արցախի և Տոլոսայի միջև ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ
1489 դիտում
20:34 05-07-2021
Արցախի Պետնախարարը Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտորի հետ քննարկել է կրթական ու զարգացման մի շարք ծրագրեր
1222 դիտում
13:04 16-12-2021
Արցախի պետնախարարը Հայ Օգնության Ֆոնդի ներկայացուցչի հետ քննարկել է առողջապահական որոշ ծրագրեր
Այս բաժնից
817 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
550 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
577 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի