2690 դիտում
16:56 02-10-2018
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հոկտեմբերի 3-ից կբացվի սգո մատյան
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ սգո մատյանը բաց կլինի հոկտեմբերի 3-ից մինչև 5-ը ժամը 14:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամակահատվածում:
Շառլ Ազնավուրը [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/01/1106526/]մահացել [/url]է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:
Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:
Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ. Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ. Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:
Նմանատիպ նյութեր
859 դիտում
14:21 04-01-2024
Քերմանի ահաբեկչության կապակցությամբ ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան կբացվի
946 դիտում
20:36 23-03-2024
Հայաստանում ՌԴ դեսպանատանը կբացվի սգո մատյան
3555 դիտում
14:33 02-10-2018
«Ազնավուր» կենտրոնում սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյեի. ուղիղ. Tert.am
Այս բաժնից
382 դիտում
15:23 07-11-2024
«Եվրաքվե»-ի 60,000 ստորագրությունը փոխանցվեց ԿԸՀ-ին
361 դիտում
15:05 07-11-2024
Իրանի դեսպանը հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների հնարավորություն կլինի