211652_close_icon
views-count862 դիտում article-date 14:21 04-01-2024

Քերմանի ահաբեկչության կապակցությամբ ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան կբացվի

Իրանում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվելու։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։

Սգո մատյանը բացվելու է հունվարի 5-ին, ժամը 10։00-16։00-ն։

Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211 մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Նմանատիպ նյութեր