211652_close_icon
views-count4019 դիտում article-date 20:31 02-10-2018

Մարզական հաջողությունների համար մի շարք մարզիկներ արժանացել են մարզական կոչումների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը մարզական հաջողություններ գրանցած մի շարք մարզիկների մարզական կոչումներ է շնորհել: Նախարարի համապատասխան հրամանով «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել և համանուն կրծքանշանով ու վկայականով պարգևատրվել են Ֆերդինանտ Կարապետյանը (ձյուդո), Ալլա Պողոսյանը (գնդակային հրաձգություն), Գևորգ Դավթյանը (պաուերլիֆտինգ), Նորիկ Կարապետյանը (պաուերլիֆտինգ), Կարեն Առաքելյանը (պաուերլիֆտինգ), Գոռ Խաչատրյանը (պաուերլիֆտինգ), Վլադիմիր Հարությունյանը (պաուերլիֆտինգ), Անդրանիկ Ասատրյանը (պաուերլիֆտինգ), Լևոն Վարդապետյանը (նարդի), Արմեն Ծատուրյանը (նարդի) և Աշոտ Վարդապետյանը (նարդի): Նախարար Վահրադյանի մեկ այլ հրամանով «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհվել Անահիտ Ալոյանին (սուսերամարտ), Հենրիկ Ղարագյոզյանին (սուսերամարտ), Լիլիթ Էվոյանին (սուսերամարտ), Ելենա Հայկազունուն (սպորտային մարմնամարզություն), Ռոբերտ Ավագյանին (սպորտային մարմնամարզություն), Անի Եղիկյանին (սպորտային մարմնամարզություն), Աննա Պետրոսյանին (սպորտային մարմնամարզություն), Հովհաննես Մխիթարյանին (ազատ ոճի ըմբշամարտ), Դավիթ Ենոքյանին (ազատ ոճի ըմբշամարտ), Անուշ Նալբանդյանին (գնդակային հրաձգություն), Գոհար Վարդանյանին (գնդակային հրաձգություն), Բենիկ Խլղաթյանին (գնդակային հրաձգություն), Արուսյակ Վարդանյանին (գնդակային հրաձգություն), Նունե Աղաջանյանին (լեռնադահուկային սպորտ), Հարություն Հարությունյանին (լեռնադահուկային սպորտ), Վազգեն Առաքելյանին (լեռնադահուկային սպորտ), Աշոտ Կարապետյանին (լեռնադահուկային սպորտ), Հերմինե Հակոբյանին (լեռնադահուկային սպորտ), Ռուբեն Ղարիբյանին (լող), Լևոն Իշխանյանին (լող), Հարություն Այվազյանին (լող), Միխաիլ Շախնազարովին (լող), Արտյոմ Ավետիսյանին (սամբո), Նարեկ Դալլաքյանին (սամբո), Սերոբ Մելիքյանին (նարդի), Տիգրան Վարդապետյանին (նարդի), Վարազդատ Լալայանին (ծանրամարտ), Արա Պողոսյանին (ծանրամարտ), Գոռ Գալստյանին (ծանրամարտ), Վախթանգ Հարությունյանին (բռնցքամարտ), Սերգեյ Սիմոնյանին (սեղանի թենիս), Աննա Ադամյանին (սեղանի թենիս), Սամվել Նիկողոսյանին (ակրոբատիկ մարմնամարզություն), Ալբերտ Մկրտչյանին (ձյուդո) և Մանուկ Մանուկյանին (ատլետիկա): Այսօր նախարարության դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախարարը շնորհավորել է մարզիկներին և նրանց մարզիչներին մարզական ձեռքբերումների համար և հորդորել շարունակել մարզումները՝ հետագայում ևս հաջողություններ ունենալու և միջազգային մրցահարթակներում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու համար: [b]Աստղիկ Մարտիրոսյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր