211652_close_icon
views-count1714 դիտում article-date 17:54 16-08-2021

Մարզական վաշտի զինծառայողները պարտադիր պետք է հասնեն մարզական հաջողությունների. ՊՆ նախարարն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր՝ օգոստոսի 16–ին, ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։

Ինչպես տեղեկանում enq Պաշտպանության նախարարությունից, նախարարը կարեւորել է պետական երկու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը:

Իրականացվող ծրագրերի շարքում Արշակ Կարապետյանն առանձնացրել է ԶՈւ մարզական վաշտի գործունեությունը, ընդգծելով, որ այն կշարունակի համալրվել Հայաստանի լավագույն արդյունքներն արձանագրած մարզիկ-զինակոչիկներով։ Միեւնույն ժամանակ, նախարար Կարապետյանը շեշտել է, որ պարտադիր պայման է, որ մարզական վաշտում ծառայելու ընթացքում ժամկետային զինծառայողները բարելավեն իրենց կարողությունները, հասնեն մարզական հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ  կապված որոշումները կարող են վերանայվել։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Արշակ Կարապետյանին արդյունավետ փոխգործակցության համար, նշելով, որ այն իր նպաստը կբերի ինչպես զինվսծ ուժերի, այնպես էլ Հայաստանի մարզական կյանքին։

Նմանատիպ նյութեր