100788 դիտում
22:42 02-10-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Volkswagen-ն ու բեռնատար ավտոբուսը. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Քաղցրաշեն-Նորաշեն գյուղամիջյան ճանապարհի՝ Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 34 RO 482 համարանիշի ավտոմեքենան և Կուբան մակնիշի 25 ԼՍ 211 համարանիշի բեռնատար ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ՝ Արտաշատի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Volkswagen-ը բախվել է ավտոբուսին և մահացածը Volkswagen-ի վարորդն է, մյուս մահացածն էլ ավտոբուսի ուղևորն է եղել, ով, ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկվել:
Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները ՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն:
***
03/10/2018թ.
09։30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արտաշատի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Volkswagen-ը վարել է Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Փանոսյանը, ով վրաերթի է ենթարկել ճանապարհի եզրին կանգնած համագյուղացի՝ 41-ամյա Նաիրի Հովհաննիսյանին, որից հետո բախվել կայանված վիճակում գտնվող Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ժորժիկ Հովհաննիսյանին պատկանող ГАЗ Кубанец մակնիշի ավտոմեքենային։
Ն. Հովհաննիսյանը վրաերթի հետևանքով մնացել է 2 ավտոմեքենաների արանքում։ Ա. Փանոսյանը տեղում մահացել է, իսկ Ն. Հովհաննիսյանը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+