1752 դիտում
11:59 03-10-2018
Աշոտյանը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների օրինագծի ընդունումը հապճեպ չի համարում
ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 2-ի երեկոյան հրավիրված արտահերթ նիստում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի ընդունումը հապճեպ չի համարում: «[url=https://armenpress.am/arm/news/949514.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ ՝ Աշոտյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Օրինագիծը քննարկվեց երեկվա նստում, և երեկ էլ պետք է քվեարկությունը լիներ: Սակայն, երբ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ քվեարկության համար տեխնիկական խնդիրներ կան, «ետնաբեմում» տեղի է ունեցել գործընթաց: ՀՀ վարչապետ Փաշինյանը բանակցություններ է սկսել մեր խմբակցության ղեկավարի և ԱԺ նախագահ Բաբլոյանի հետ: Բաբլոյանն ու խմբակցության ղեկավար Բաղդասարյանը խոստացել են, որ եթե ուզում են բանակցությունները շարունակել, ապա այդ պահին կսառեցնեն քվեարկությունը: Օրինագիծը դեռևս պետք է քվեարկվեր երեկ ցերեկը: Սակայն մինչ օրինագծի վերջնական ճակատագրի որոշումը վարչապետի կամ մեր խմբակցության առաջարկով հետաձգվեց քվեարկությունը: Վարչապետը պետք է գար բանակցությունների, սակայն, որքանով ես տեղյակ եմ, վարչապետը եկել էր, սակայն բանակցություն տեղի չէր ունեցել: Արդյունքում քվեարկությունը կայացավ»,-ասաց Աշոտյանը:
Նա վստահեցրեց՝ երեկոյան արտահերթ նիստով կայացած քվեարկությունը ցերեկվա ընթացիկ քվեարկության շարունակությունն էր:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/949514.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
15793 դիտում
20:05 02-10-2018
Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը. Tert.am
Այս բաժնից
2014 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր