30349 դիտում
17:34 08-10-2018
Միշտ կկանգնեմ Փաշինյանի կողքին. այլ թեկնածու առաջադրելը կլինի վտանգներով լի. Գևորգ Կոստանյան. «Ազատություն»
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարում է, թե ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն է: Այս մասին նա ասել է «Ազատության» զրույցում:
Նա պնդել է. ոչ ցանկացած ողջամիտ մարդ այսօր պարտավոր է աջակցել Նիկոլ Փաշինյանին․ «Ազնիվ ա իր նպատակների մեջ, ազնիվ ա իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարեւոր նշանակություն ունի․․․ Եվ ազնիվ ա իր քաղաքական ուղղվածություն մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասած հետեւյալն է, որ եթե ես գտնում եմ, որ եւ՛ նպատակների, եւ՛ ցանկությունների, եւ՛ գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունը եւ երկրի բարօրությանն ուղղված ա իրականացվում, ես միշտ կկանգնեմ իրա կողքին, ցանկացած պահի»:
Կոստանյանը, հակառակ խմբակցության այլ պատգամավորների, նաեւ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ թե ինչ-որ հրապարակի, այլ Հանրապետության լայն զանգվածների նախընտրելի առաջնորդն է։
Նրա հրաժարականից հետո այլ թեկնածու առաջադրելը, ըստ Կոստանյանի, կլինի «արհեստածին ու վտանգներով լի»:
«Եթե կա որեւէ այլ անձ, որը ունի հանրային կոնսոլիդացիայի նման մակարդակ, ուրեմն հրաշալի մրցակցություն կլինի: Բայց ես դեռ չեմ տեսնում: Կարող ա քսան օրից լինի, կարող ա մեկ ամսից լինի: Նստենք, քննարկենք, որոշենք: Բայց ես էս պահին տեսնում եմ, որ չկա: Հետեւաբար նույն իմ խմբակցության գործընկերները եւ բոլոր պատգամավորները, իմ կարծիքով, ունեն առնվազն նույն սկզբունքը, ինչ որ ես հիմա հայտնեցի: Այսինքն, որեւէ մեկը չի պատրաստվում ու դա անընդունելի կլինի, որ երկրի դեմ որեւէ գործողություն կատարի»,-ասել է Կոստանյանը:
Մանրամասները՝ [url=https://www.azatutyun.am/a/29531939.html]«Ազատություն»[/url]-ում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2452 դիտում
15:23 22-10-2020
«Ես հայ չեմ, բայց կկանգնեմ քո կողքին». դերասան Դեյվիդ Հենրիի հրապարակումը
7459 դիտում
12:24 03-10-2018
Վարչապետի թեկնածու առաջադրելը ձախողված քայլ է լինելու, ռևանշի առումով ոչինչ չի տալու. Էդմոն Մարուքյան. Tert.am
Այս բաժնից
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1660 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր