Այսօր Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Կենդանիների համաշխարհային օրը, որ ամբողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի 4-ին, սահմանվել է Բնության պահպանության կողմնակիցների շարժման միջազգային վեհաժողովում՝ 1931թ․, Ֆլորենցիայում։ Այն կոչված էր մարդկության ուշադրությունը հրավիրել մոլորակի մյուս բնակիչների խնդիրների վրա։
Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզսկի հիշատակի օրն է։ Նա համարվում է կենդանիների հովանավոր։ Շատ երկրների եկեղեցիներում Կենդանիների համաշխարհային օրվան նվիրված պատարագներ են մատուցվում։