8237 դիտում
16:23 05-10-2018
Գազի սակագներում որևէ ֆինանսական միջոց նախատեսված չէ «Մարիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով ներդրումների համար. «Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը
Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գործունեությանն առնչվող եզրահանգումները անհիմն են և, Ընկերության կարծիքով, կրում են ապատեղեկատվական բնույթ: Այս մասին ասվում է Ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
«Մասնավորապես, «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման համար ներդրված գումարները ներառված չեն և չէին կարող ներառված լինել ոչ բնական գազի ոլորտին առընչվող Ընկերության հայտերում ու ներդրումային ծրագրերում և, հետևաբար, ոչ էլ բնական գազի սակագների կառուցվածքի ծախսային որևէ հոդվածում: Այն է, բնական գազի սակագներում որևէ ֆինանսական միջոց նախատեսված չէ Ընկերության կողմից իրականացվող այլ (չլիցենզավորվող) գործունեության ոլորտներում՝ նույն թվում «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ներդրումների համար:
Ինչ վերաբերում է շահագործման ծախսերի, կորուստների, կալորիականության վերաբերյալ բանախոսի կողմից բարձրացված հարցերին, ապա դրանց հիմնավորումները և մեկնաբանությունը մասնագիտական բնույթ են կրում և հանրայնացվում են առնվազն յուրաքանչյուր անգամ սակագների սահմանման ժամանակ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մտահոգությունն է առաջացնում այն, որ Ընկերության համար անհասկանալի դրդապատճառներով, առանց որևէ մասնագիտական հիմնավորման և գոնե նախնական կարգով համատեղ քննարկումների, կատարվել է էներգետիկ փորձագետին ոչ հարիր հայտարարություն»:
Հիշեցնենք, որ Էդուարդ Արզումանյանը հայտարարել էր, որ առկա են ռիսկեր սակագների մեջ ներառվող գազի կորուստների ցուցանիշի մասով:
Նմանատիպ նյութեր
43870 դիտում
16:45 16-10-2016
Երևանում վրաերթի են ենթարկել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի կադրերի բաժնի ղեկավարին ու նրա աղջկան
20011 դիտում
16:27 11-07-2014
Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ ծեծի է ենթարկվել Աբովյանի նախկին քաղաքապետը. վերջինս հիվանդանոցում է
Այս բաժնից
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
742 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը