3837 դիտում
23:04 05-10-2018
Աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 5-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ: Նրանք միջոցառման ընթացքում հանդես եկան ոչ միայն գեղեցիկ ասմունքներով՝ նվիրված մեծն շանսոնյեին, այլ նաև ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը: Ցերեկույթի ողջ ընթացքում հնչեցին Շառլ Ազնավուրի անմահ կատարումները:
Միջոցառման ավարտին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կրոնական անկյունում: Արարողությունն ավարտվեց մոմավառությամբ:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անձնակազմը ևս իր սերը, երախտագիտությունն ու հարգանքը հայտնեց մեծն Շառլ Ազնավուրին: Ծառայողները ծաղիկներ խոնարհեցին Արթիկ քաղաքի Անկախության հրապարակում տեղակայված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանում, որն այս օրերին վերածվել է Շառլ Ազնավուրի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հարթակ, և գրառումներ կատարեցին հուշամատյանում:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
757 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
613 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում