211652_close_icon
views-count4480 դիտում article-date 22:53 05-10-2018

Սպասումները մեծ են հեղափոխությունից, բայց առայժմ իրական տնտեսական առաջընթաց չկա, նույնիսկ հետընթաց կա. Ա. Մանվելյանը՝ Կառավարության էներգետիկ քաղաքականության մասին. Tert.am

Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ համակարգն իսկապես ոչ կանոնավոր է կառավարվում: Նա Tert.am-ի հետ զրույցում այս դիտարկումն արեց՝ անդրադառնալով վարչապետի՝ էներգետիկայի գծով խորհրդականին կից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությանը, ըստ որի՝ հնարավոր է ամենաքիչը 10 տոկոսով գազի սակագինը հենց այսօր նվազեցնել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները կարելի է իջեցնել ամենաքիչը 10 դրամով: «Դժվարանում եմ ասել, թե ինչի շնորհիվ է հնարավոր իջեցնել, չնայած բացառված էլ չէ, որ կիջեցնեն, բայց ընդհանուր առմամբ, եթե խոսում ենք ընդհանուր մեր էներգետիկ կառավարման մասին, պետք է նկատենք, որ այն առանձնանում է իր ոչ արդյունավետ կառավարմամբ: Մենք ունենք մի շարք գործիքներ, որոնցով հնարավոր է սակագին իջեցնել, բայց դրանք երբեք չեն օգտագործվել»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/05/Manvelyan/2811779]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր