4228 դիտում
09:47 13-09-2017
ԵԱՏՄ-ում Հայաստանը ոչ հետընթաց է ունեցել, ոչ էլ առաջընթաց. Վ. Բոստանջյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն անդրադառնալով Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնությանը, նշել է. «Մեր հաջողությունները կամ անհաջողությունները մի փնտրեք իբր ԵԱՏՄ-ում գտնվելու պարագայով»։
Վերջինը դա ասել է, դիմելով, իր բնորոշմամբ, «բոլոր սուտի հիմնավորողներին»։
ԵԱՏՄ-ում, ըստ պատգամավորի, Հայաստանը ոչ հետընթաց է ունեցել, ոչ էլ առաջընթաց: Բայց, սրանով հանդերձ, նա չի խրախուսում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը, քանի որ այն մեզ համար վատագույն դեպքում 180 միլիոնանոց շուկա է, որտեղ սպառվում են մեր անորակ` «արտադրական ցածր կուլտուրայով ստեղծված» ապրանքները, որոնք, ըստ Բոստանջյանի, Եվրոպան ընդհանրապես չի էլ թողնի իր երկիր:
Նա չի հասկանում` որո՞նք են այն հիմքերը, որ ԵՄ-ում Հայաստանը կտրուկ առաջընթաց է ունենալու: Բացի այդ, նա կարծում է, որ հաշվի պետք է առնենք նաև ԵԱՏՄ տարածքում բնակվող մեր երեք միլիոն հայրենակիցների շահերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1066 դիտում
10:14 01-10-2014
Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը հետընթաց է գրանցել. Առավոտ
1154 դիտում
15:58 24-10-2019
Ինչո՞ւ է Հայաստանը Doing Business-2020-ում 6 հետընթաց արձանագրել
Այս բաժնից
748 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
997 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2302 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ