211652_close_icon
views-count7569 դիտում article-date 18:28 06-10-2018

Կիևում հարգանքի տուրք մատուցեցին Շառլ Ազնավուրի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոգեհանգիստի կարգ , ծաղիկներ և ծափեր՝ Կիևում հրաժեշտ են տվել լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրին, հայտնում է AnalitikaUA.net-ը: Հոկտեմբերի 6-ին Կիևի կենտրոնում հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը: Այն վարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ուկրաինայի մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ են մասնակցել հիշատակի միջոցառմանը: Աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակը հարգելու էին եկել Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, Ուկրաինայի Հայերի միության, Կիևի Հայկական համայնքի և «Ուկրաինայի հայեր» Քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներ, ուկրաինական և հայկական եկեղեցիների հոգևորականներ, հայտնի հասարակական գործիչներ: Ներկաներին ցուցադրվել է Շառլ Ազնավուրի ստեղծագործության մասին ֆիլմ, ծաղիկներ են դրվել և մոմեր վառվել: Հոգեհանգիստներ տեղի կունենան նաև երկրի հայկական եկեղեցիներում: Հիշեցնենք, որ Կիևում Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի միջոցառումները սկսվել են հոկտեմբերի 1-ին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան մոտ ծաղիկներ դնելով և մոմավառությամբ: Իսկ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ծաղիկներ է դրել Երևանում Շառլ Ազնավուրի աստղի մոտ նույնանուն հրապարակում: Չորեքշաբթի Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը և Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանում բացվել է ցավակցությունների գիրք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր